Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստան է ժամանել Չինաստանի նորանշանակ դեսպան Հոնգ Ձիույինը, ով այսօր իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել արտգործնախարար Վարդան Օսկանյանին:

Վարդան Օսկանյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում:

Դեսպանը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հարավային Կովկաս: Նա հավաստիացրել է, որ կանի ամենը` նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Ատրգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, նշելով, որ առկա է համագործակցության զարգացման զգալի ներուժ` հատկապես տնտեսական ոլորտում:

Հայաստանի արտգործնախարարը համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս բանակցային գործընթացը:

Հոնգ Ձիույինը 52 տարեկան է: Վերջին 15 տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, եղել է Ռուսաստանում Չինաստանի դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական, Խաբարովսկում Չինաստանի գլխավոր հյուպատոս, Ղրղըզստանում Չինաստանի դեսպան, Էստոնիայում Չինաստանի դեսպան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG