Մատչելիության հղումներ

logo-print

Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում քաղաքական ապաստան են խնդրել շուրջ 400 արտասահմանցիներ


Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում քաղաքական ապաստան են խնդրել շուրջ 400 արտասահմանցիներ Իրաքից, Իրանից, Լիբանանից եւ այլ երկրներից:

Նրանց օգնություն տրամադրելիս բարդություն է առաջանում նաեւ իրավական առումով:

«Մեր օրենսդրությունում գոյություն ունի Հայաստանում ապաստան խնդրող արտերկրացիների երկու կարգավիճակ` փախստականներ եւ ժամանակավոր ապաստան խնդրողներ: Միջազգային պրակտիկայում ժամանակավոր ապաստան խնդրողները նույնպես համարվում են փախստականներ, եւ ցանկալի է, որ Հայաստանում նույնպես փախստականների մասին օրենքը նման փոփոխության ենթարկվի», - ասում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Կարախանյանը:

Միգրացիոն գործակալության փախստականների բաժնի պետ Արա Հարությունյանն ասում է, որ 2003 թվականին, գործակալության տվյալների համաձայն, Հայաստանում ապրում էր մշտական բնակության վայր չունեցող փախստականների շուրջ 3500 ընտանիք:

2005 թվականին առաջին անգամ Հայաստանի կառավարությունը այս ընտանիքներին հատկացրեց բնակարանների գնման վկայականներ:

«Հուսով եմ, մինչեւ տարեվերջ Հայաստանում բնակվող փախստականները բնակարանային խնդիրներ չեն ունենա», - ասաց Արա Հարությունյանը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG