Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը 48 աստիճանով բարձրացել է ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում


Հայաստանը 48 աստիճանով բարձրացել է ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում` տեղ զբաղեցնելով 80-րդ հորիզոնականում:

Նման թռիչքին նպաստել են Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Ղազախստանի եւ Լեհաստանի հավաքականների նկատմամբ Հայաստանի ազգային հավաքականի երկու անընդմեջ հաղթանակները:

Ադրբեջանը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում նահանջել է 6 աստիճանով եւ զբաղեցնում է 109-րդ հորիզոնականը: Վրաստանը նույնպես նահանջել է` 5 աստիճանով, եւ այժմ 97-րդ հորիզոնականում է:

Վարկանիշային նոր ցուցակը գլխավորում են Իտալիան, Ֆրանսիան եւ Բրազիլիան:

Նախորդ` մայիս ամսվա վարկանիշային ցուցակում երեք առաջատարներն էին Իտալիան, Բրազիլիան եւ Արգենտինան, իսկ Հայաստանը 128-րդն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG