Մատչելիության հղումներ

Հարազատներն ու մտերիմները նշեցին Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը


Հունիսի 12-ին` Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, նրա հարազատները, մտերիմներն ու ընկերները այցելեցին նրա շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում:

Պանթեոն էին եկել Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ելույթներ պանթեոնում չեղան: Հավաքվածները գնացին Կամերային երաժշտության տուն, որտեղ տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Նվիրյալը» գրքի շնորհանդեսը:

«Սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք լիիրավ ասել, որ մենք ժամանակակիցն էինք ազգային հերոսի, պետական խոշոր գործչի», - շնորհանդեսի իր ելույթում ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: - «Մի մարդ, որը մեր երկրի համար այս ծանր ժամանակահատվածում կարողացավ մեր պետության գոյության գրեթե կես ժամանակահատվածում գլխավորել Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

«Այսօր մենք պետք է ուրախանանք, որ եղել ենք իր ժամանակակիցը, վայելել ենք իր ժամանակակիցը լինելու այդ մեծագույն հաճույքը», - եզրափակեց Տիգրան Թորոսյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG