Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր վեց նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին՝ կառավարությունում համատեղ արդյունավետ աշխատանքի համար, վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք իրենց գիտելիքներն ու կարողություններն ի սպաս կդնեն մեր պետության եւ ժողովրդի բարօրության ապահովմանը:

Կառավարության նոր անդամների նշանակման մասին հրամանագիրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել էր ուրբաթ երեկոյան:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG