Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պրյախին. «Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել»


Մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները գրեթե լիովին համապատասխանում էին ժողովրդավարության ընդունված չափանիշներին, եւ Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունը ավարտող դեսպան Պրյախինին համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ նշել է, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ԵԱՀԿ-ի գրասենյակի հետ գործակցության մակարդակը զգալիորեն բարձրացել ու խորացել է:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Վլադիմիր Պրյախինը արդյունավետ է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ անցած տարիների համագործակցությունը:

Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել Վլադիմիր Պրյախինին հետագա գործունեության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG