Մատչելիության հղումներ

Ուրբաթ երեկոյան ստորագրած հրամանագրով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակել է կառավարության անդամներին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Աղվան Վարդանյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Հարություն Քուշկյանը` առողջապահության նախարար, Ներսես Երիցյանը` առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, Գեւորգ Դանիելյանը` արդարադատության նախարար, Վարդան Օսկանյանը` արտաքին գործերի նախարար, Արամ Հարությունյանը` բնապահպանության նախարար, Դավիթ Լոքյանը` գյուղատնտեսության նախարար, Արմեն Մովսիսյանը` էներգետիկայի նախարար, Մանուկ Թոփուզյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Լեւոն Մկրտչյանը` կրթության եւ գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը` մշակույթի նախարար, Միխայիլ Հարությունյանը` պաշտպանության նախարար, Արմեն Գրիգորյանը` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Հովիկ Աբրահամյանը` տարածքային կառավարման նախարար, Անդրանիկ Մանուկյանը` տրանսպորտի եւ կապի նախարար, Վարդան Վարդանյանը` քաղաքաշինության նախարար, Վարդան Խաչատրյանը` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար։

Նախագահի` նույն օրը ստորագրած այլ հրամանագրերով տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը նշանակվել է փոխվարչապետ, Գեւորգ Դանիելյանը ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, մշակույթի եւ երիտաuարդության հարցերի նախարարությունը վերանվանվել է մշակույթի նախարարություն, կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի պետական կոմիտեն վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության։

Հայաստանի նախորդ կառավարությունում փոխվարչապետի պաշտոն չկար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG