Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան» հերթական միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 9-ին


«Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-ից մինչեւ 14-ը, եւ կազմակերպիչների հավաստմամբ` ներկայացված կլինի մասնակիցների ավելի լայն աշխարհագրությամբ:

Ինչպես ուրբաթ օրը լրագրողներին ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, արդեն 340 հայտ է ստացվել 53 երկրներից: Նա հավելեց, որ ներկայացված ֆիլմերից ընտրությունը կատարվել է բացառապես «գեղարվեստական բարձր արժանիքների հիման վրա»:

Փառատոնը կբացվի իտալացի Պաոլո եւ Վիտորիո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմի երեւանյան պրեմիերայով: Ֆիլմը 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ մի ընտանիքի պատմություն է, որի ցուցադրությունը Բեռլինի միջազգային կինոփառատոնում բուռն քննարկումների առիթ էր տվել:

«Շատ մեծ ռեզոնանս եղավ», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, ով մասնակցել էր Բեռլինի կինոփառատոնին: - «Քաղաքական քննարկումներ, քաղաքական դեմարշներ... Բայց արվեստի մասին քննարկումներ չեղան, որովհետեւ ֆիլմը հիմնական արված է, որպեսզի քաղաքական խոսակցության առիթ դառնա»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG