Մատչելիության հղումներ

Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց ընդդիմադիր չորս ուժերի ներկայացրած դիմումների հիման վրա` հունիսի 1-ին մեկնարկած դատավարությունը: Այդ ուժերից «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները այսօր լքեցին դատարանի դահլիճը:

«Դատական պրոցեսի ընթացքում դիմող կողմը` ե’ւ մենք, ե’ւ մյուս կուսակցությունները, մի քանի կարեւոր միջնորդություններ էինք ներկայացրել, որոնց քննարկումը Սահմանադրական դատարանը հետաձգել էր եւ խոստացել էր քննարկել հետո: Այսօր [Սահմանադրական դատարանը] քննարկեց բոլոր միջնորդությունները եւ բոլորը` առանց բացառության, մերժեց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դաշինքի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` շարունակելով. - «Ես հանդես եկա հայտարարությամբ եւ ասացի` քանի որ այդ միջնորդությունների կոնտեքստում արդեն իսկ ապագա որոշման նախագիծը երեւում է, մենք մեր հետագա մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին համարում ենք անիմաստ, եւ լքեցի դատարանի դահլիճը»:

«[Ընտրությունների արդյունքը] անվավեր ճանաչելու պահանջը դիմումի ուժով շարունակում է ուժի մեջ մնալ», - հավելեց Փաշինյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG