Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրվեցին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները


Նորընտիր Ազգային ժողովում կազմավորվելու է 9 մշտական հանձնաժողով, որոնց նախագահները ընտրվեցին այսօր կայացած անդրանիկ նիստում:

Մայիսի 12-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված Հայաստանի Ազգային ժողովը նախորդ գումարման խորհրդարանի 6 մշտական հանձնաժողովների փոխարեն կունենա 9 մշտական հանձնաժողով:

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները կգլխավորեն հետեւյալ մշտական հանձնաժողովները. Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովը (նախագահ` Հրանուշ Հակոբյան), Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը (նախագահ` Գագիկ Մինասյան), Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը (նախագահ` արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան), Տնտեսական հարցերի հանձնաժողովը (նախագահ` բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյան) եւ Առողջապահության, բնության պահպանության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը (նախագահ` Արա Բաբլոյան):

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կնախագահեն հետեւյալ հանձնաժողովներում. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողով (Արեւիկ Պետրոսյան) եւ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողով (Ավետ Ադոնց):

Դաշնակցության ներկայացուցիչները կղեկավարեն Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը (պաշտպանության նախկին նախարար Արթուր Աղաբեկյան) եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (Արմեն Ռուստամյան):


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG