Մատչելիության հղումներ

Պարզաբանում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը


Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նրանք նշեցին, որ եղել են տեխնիկական խնդիրներ, ինչի արդյունքում տուժել են որոշ դիմորդներ, սակայն, ըստ Բագրատ Եսայանի, այդ խնդիրներն արդեն լուծվել են:

Եսայանը անդրադարձավ նաեւ երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի դիմաց հավաքված ծնողների եւ դիմորդների բողոքներին, թե հարցերից շատերի շուրջ մինչեւ այսօր վիճում են մասնագետները: Նա ասաց, որ խնդիրը լուծվելու է դիմորդների օգտին:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանը նշեց, որ ամեն տարի բողոքարկում է դիմորդների 15 տոկոսը, սակայն այսօրվա տվյալներով դիմում է ներկայացրել միայն 10 տոկոսը: Այս տարի 15 000 դիմորդներից 8 միավոր չեն հավաքել ընդամենը 300-ը: 20 միավոր են ստացել ընդամենը 68 շրջանավարտ:

«Բողոքարկումները եւ զայրացած ծնողները շատ են, քանի որ մասնագետները, որոնց մոտ պարապում էին դիմորդները, նրանց վստահեցրել էին, թե քնած 20 բալլ կստանան: Սակայն նրանք հաշվի չեն առել, որ սա շտեմարան չէ, որը կարելի է անգիր անել, այլ ընդհանուր գիտելիքների վրա հիմնված թեստ: Նաեւ փակվեցին բոլոր սողանցքները, որոնցից էլ օգտվում էին հենց մասնագետները, ովքեր այսօր բողոքում են: Շատերը կենտրոնի դիմաց կանգնած բղավում էին, որ թեստը գրողի երեխան 20 բալլ է ստացել, այնինչ նրա գրավորը ընդամենը 15,8-ի է գրված եղել», - ասաց Եսայանը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG