Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչին այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման` բանակցային սեղանի վրա առկա սկզբունքները` նպատակ ունենալով նախապատրաստել հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG