Մատչելիության հղումներ

logo-print

Իսպանիան իր խաղադաշտերն է առաջարկում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպումների համար


Իսպանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը իր երկրի խաղադաշտերն է առաջարկել ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպումների անցկացման համար:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են իսպանական արտգործնախարարության աղբյուրները, Մորատինոսը այդ առաջարկն արել է այս շաբաթ Բաքու եւ Երեւան կատարած այցերի ժամանակ, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները դրական են արձագանքել նախաձեռնությանը:

Երկու երկրների համաձայնության դեպքում վերջնական խոսքը ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիինն է, ում հետ, ըստ նույն աղբյուրների, Իսպանիայի արտգործնախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել:

Պլատինին ողջունել է նախաձեռնությունը եւ առաջարկել այն քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների մակարդակով:

Երկու երկրների թիմերը հանդես են գալիս ընտրական A խմբում: Նրանց միջեւ առաջին հանդիպումը նշանակված է սեպտեմբերի 8-ին Ադրբեջանում, երկրորդը` 4 օր անց Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG