Մատչելիության հղումներ

Ամենատարածված անձնանունները


Նախորդ տարի 5991 նորածնի տվել են Մուհամեդ անունը: Մեծ Բրիտանիայում տղաների ամենատարածված անունների 3-րդ, 4-րդ ու 5-րդ տեղերը զբաղեցնում են Թոմաս, Ջոշուա եւ Օլիվեր անունները:

Հայաստանում 2005-ը եղել է Էլենների եւ Էրիկների տարի: Եթե մի քանի տարի առաջ ամենամոդայիկ անուններն էին Նարեկն ու Նանեն, ապա 2005-ից սկսած ծնողներից շատերը նախընտրել են իրենց նորածիններին տալ Էլեն եւ Էրիկ անունները:

Մեզ մոտ ամեն շրջան ունեցել է իր մոդայիկ անունները: Ասենք, 1947 թվականի տվյալների համաձայն, ավելի մոդայիկ են եղել օտար ու հիմնականում ռուսական անունները ՝ Սվետլանա, Ռոզա, Լյուսյա, տղաների անուններից՝ Վանյա, Վլադիմիր: Նրանց կողքին եղել են նաեւ հայկական արդեն մոռացված անուններ՝ Աղավնի, Ալվարդ, Պարգեւ:

Հիսնականները ամենահարուստն են` այդ թվականներին ծնողներն իրենց երեխաներին կնքել են՝ Ֆենյա, Ժենյա, Կիմա, Կալիպսե, Նինել, Էսֆիրա անուններով:

Յոթանասունականներին սկսում են իրենց երեխաներին կնքել հայտնի երգիչների եւ երգչուհիների անուններով: Հայտնվում է Լուսինե անունը, որը չի հանդիպում նախորդ թվականներին: Տղաների անուններից ամենատարածվածը Գեւորգ անունն էր:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG