Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ այսօր գումարվել է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երկրի ղեկավարը հրաժարական տված կառավարության անդամներին հանձնարարել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Կառավարության հրաժարականը ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում նախագահը պետք է վարչապետ նշանակի, դրանից հետո 20 օրվա ընթացքում ձեւավորվելու է նոր կառավարությունը, ապա՝ 20 օրվա ընթացքում կառավարությունն իր ծրագիրը պետք է ներկայացնի խորհրդարանի հավանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG