Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Եվրո - 2008»-ի ընտրական մրցաշարում երեկ երեկոյան Երեւանում 1:0 հաշվով հաղթանակ տարավ A խմբի առաջատար Լեհաստանի հավաքականի նկատմամբ: Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է:

Միակ գոլը խաղի 65-րդ րոպեին խփեց Համլետ Մխիթարյանը` իրացնելով տուգանային հարվածը:

Այժմ Հայաստանի հավաքականը 7 միավորով A խմբի 6-րդ հորիզոնականում է եւ միավորներով հավասարվել է Բելգիայի թիմին:

Շաբաթ օրը արտագնա խաղում Հայաստանի թիմը 2:1 հաշվով հաղթանակ էր տարել Ղազախստանի հավաքականի նկատմամբ:

(լուսանկարում` Համլետ Մխիթարյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG