Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-֊ի խմբակցությունն այսօր չներկայացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատգամավորական մանդատները ստանալու համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Օրինաց երկիր»-֊ի մամլո քարդուղար Սուսաննա Աբրահամյանը, կուսակցությունը որոշել է չմասնակցել նորընտիր խորհրդարանի` վաղն սկսվող առաջին նստաշրջանին մինչեւ Սահմանադրական դատարանը չավարտի քննել 4 քաղաքական ուժերի դիմումները ընտրախախտումների վերաբերյալ:

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցի առաջին նստաշրջանին:

Այսպիսով՝ նոր խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ հրաժարվել են մանդատներ ստանալուց եւ վաղվա նիստին մասնակցելուց:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարում` «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG