Մատչելիության հղումներ

Խաչիկ Մանուկյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից


Թիվ 15 ընտրատարածքում (ընդգրկում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքը եւ շրջակա մի շարք գյուղեր) մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը (Հանրապետական կուսակցության անդամ) դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը հայտնեց, որ Մանուկյանը որեւէ կերպ չի պատճառաբանել իր որոշումը:

ԿԸՀ-ն առաջիկայում կորոշի նշված ընտրատարածքում նոր ընտրության օրը:

Այս ընտրատարածքում քվեարկության արդյունքները հարուցել էին ընտրողների բողոքը: Ձայների ոչ մեծ տարբերությամբ պարտված թեկնածու, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի կողմնակիցները մայիսի լույս 17-ի գիշերը, իսկ հետո նաեւ ամբողջ օրվա ընթացքում բազմամարդ հանրահավաքներ էին անցկացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` պահանջելով վերահաշվարկել որոշ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքը:

Մնացական Մնացականյանը, սակայն նույն օրը հետ էր վերցրել իր դիմում-բողոքը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG