Մատչելիության հղումներ

Բնապահպանությամբ մտահոգված են երեխաները


14-16 տարիքային խմբում հաղթեց 15-ամյա Մարգարիտան «Զատիկ» մանկատնից: «Ես նկարել եմ երեխա մոր գրկում, մարդն էլ է բնություն»,- ասաց Մարգարիտան:

Երեխաների աշխատանքներում բնապահպանական լուրջ խնդիրներ արտացոլված չէին: Բնության համաշխարհային հիմնադարամի հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Խոյեցյանի խոսքով` իրենք փորձել են երեխաների միջոցով մարդկանց ուշադրությունը հրավիրել, ասել, որ «շուտով մոլորակը վերջնականապես կաղտոտվի»:

Բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչը փաստում է, որ Հայաստանում հատկապես լուրջ վտանգի տակ են անտառները, կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներ վտանգված են: Երեխաները հնարավորություն ստացան ծանոթանալ բնության թանգարանին, Հայաստանի բնաշխարհի մասին ֆիլմ դիտեցին:

Մրցանակաբաշխությանը հրավիրված բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ոգեւորված էր երեխաների աշխատանքներով: Ասաց, թե փոքրիկները մտահոգված են շրջակա միջավայրով:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG