Մատչելիության հղումներ

Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոն այսօր ժամանել է Բաքու:

«Մեդիաֆորում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուշայլոյին ընդունելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Չի բացառվում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահի հանդիպումը նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Վլադիմիր Ռուշայլոն Բաքու է ժամանել ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի անունից Միրզա Ֆաթալի Ախունդովի անվան Ադրբեջանի ազգային գրադարանին 9100 կտոր գիրք նվիրելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG