Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը


Մայիսի 12-ի ընտրությունների արդյունքում Հայաստանի Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով 18 պատգամավորական մանդատ նվաճած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը: Խմբակցության քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Արամ Սաֆարյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ի հանրային կապերի պատասխանատու Բաղդասար Մհերյանը:

Մհերյանի փոխանցմամբ, խմբակցության կազմում կլինեն Գագիկ Ծառուկյանը, Գոհար Ենոքյանը, Իշխան Զաքարյանը, Վարդան Բոստանջյանը, Մխիթար Մնացականյանը, Արեւիկ Պետրոսյանը, Արամ Սաֆարյանը, Էռնեստ Սողոմոնյանը, Ավետ Ադոնցը, Կարո Կարապետյանը, Մուրադ Գուլոյանը, Վահե Հովհաննիսյանը, Արմեն Մախսուդյանը, Արշակ Մխիթարյանը, Արմեն Աբրահամյանը, Հարություն Կարագյոզյանը, Ռոբերտ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արսեն Ավագյանը:

Կուսակցության համամասնական ցուցակում ավելի բարձր տեղեր զբաղեցրած թեկնածուներից պատգամավորական մանդատներից հրաժարվել են Արամ Իսաբեկյանը, Վարդան Վարդանյան, Հարություն Քուշկյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վահրամ Առաքելյանը, Արծրուն Ավագյանը եւ այլոք:

Կառավարությունում «Բարգավաճ Հայաստան»-ի ապագա ներկայության մասին հարցին Բաղդասար Մհերյանը արձագանքեց. - «Քանի դեռ բանակցությունները շարունակվում է, այդ մասին մենք լիազորված չենք խոսել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG