Մատչելիության հղումներ

Լեհաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանել է Երեւան


Լեհաստանի ֆուտբոլի հավաքականն արդեն ժամանել է Երեւան եւ նախապատրաստվում է չորեքշաբթի օրը Հայաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը:

Երկու երկրների թիմերն ընդգրկված են Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական միեւնույն խմբում: Լեհաստանի հավաքականը, վաստակած 19 միավորով, խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ Հայաստանի հավաքականը 4 միավորով նախավերջին` 7-֊րդ տեղում է:

Լեհաստանից ժամանել է ավելի քան 120-֊հոգանոց պատվիրակություն, որի կազմում է նաեւ թիմի խոհարարը, ով ամենուրեք ուղեկցում է լեհերին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG