Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պրյախինը ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում


ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այդ կապակցությամբ նրան այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

Դեսպան Պրյախինը շնորհավորել է Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, անդրադարձել իր պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից Հայաստանում կատարված աշխատանքներին` մասնավորապես հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացմանը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, Միքայել Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պրյախինին արդյունավետ համագործակցության համար եւ հաջողություն մաղթել հետագա առաքելություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG