Մատչելիության հղումներ

logo-print

Մուշում կվերականգնվի Անդրանիկ Մարգարյանի պապենական տունը


Ըստ թուրքական մամուլի, արեւելյան Անատոլիայի Մուշ քաղաքում վերականգնվելու է Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պապենական տունը:

«Ես մշեցի եմ, ինչպեսեւ Հայաստանի նախարարների կեսը», - Մարգարյանի խոսքերն է մեջբերում Մուշում լույս տեսնող «Էվրենսել» օրաթերթը իր կիրակնօրյա համարում. - «Պապս Մուշի ճանաչված դեմքերից էր: 1997 թվականին, երբ ես պատգամավոր էի, գնացի Թուրքիա, սակայն անվտանգության խնդիրներից ելնելով, ինձ չթողեցին, որ մուտք գործեմ Մուշ: Սակայն 2004 թվականին կինս ու դուստրս գնացին Մուշ եւ գտան մեր պապենական տունը: Այն կիսախարխուլ վիճակում է, բայց ոչ դատարկ: Որքան գիտեմ, հիմա այնտեղ քրդեր են բնակվում, եւ դեռ մարդիկ կան, որոնք հիշում են պապիս»:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ տվյալ պահին հարցի առնչությամբ կոնկրետ տեղեկություններ չունեն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG