Մատչելիության հղումներ

logo-print

Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահը ակնկալում է հաղթանակ ադրբեջանցիների նկատմամբ


Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Դավիդ Լորիան հայտարարել է, թե Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո իր թիմը միայն Ադրբեջանին հաղթելու շնորհիվ կարող է իրեն արդարացնել երկրպագուների առջեւ:

Շաբաթ օրը Հայաստանի հավաքականը արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի հավաքականին:

«Մեզ չհաջողվեց ցույց տալ մեր խաղը», - պարզաբանել է Լորիան: - «Մեր տրամադրությունը մարտական էր: Սակայն ուժգին տապը իր ճշգրտումները մտցրեց: Մենք պետք է հնարավորինս արագ մոռանանք այդ պարտությունը եւ տրամադրվենք հաջորդ խաղին` Ադրբեջանի հետ: Միայն հաղթանակը կարող է մեզ արդարացնել երկրպագուների աչքում»:

Ինչպես նշում է day.az ինտերնետային պարբերականը, Ղազախստան - Ադրբեջան խաղը կայանալու է հունիսի 6-ին Ալմաթիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG