Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը եւ Ռուդոլֆ Ջուլիանին շարունակում են գլխավորել ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավը


Դեմոկրատական կուսակցությունից սենատոր, ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը եւ հանրապետական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին շարունակում են գլխավորել ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավը: Այդ են վկայում «Վաշինգտոն Փոստ» թերթի եւ «Էյ Բի Սի» հեռուստաընկերության պատվերով մայիսի 29-ից մինչեւ հունիսի 1-ը Միացյալ Նահանգների 1205 չափահաս բնակիչների շրջանում անցկացված հարցումների արդյունքները:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Հիլարի Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել Դեմոկրատական կուսակցության համակիրների 42 տոկոսը, իսկ նրա մերձակա մրցակից` Իլինոյսից սենատոր Բարաք Օբամայի օգտին` 27 տոկոսը: Երրորդ տեղում է նախկին սենատոր Ջոն Էդվարդսը, որի օգտին պատրաստ է քվեարկել Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 11 տոկոսը:

Ռուդոլֆ Ջուլիանիի օգտին պատրաստ է ձայն տալ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 34 տոկոսը, երկրորդ տեղում է սենատոր Ջոն ՄըքՔեյնը` 20 տոկոս, երրորդում` նախկին սենատոր, դերասան Ֆրեդ Թոմփսոնը` 13 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG