Մատչելիության հղումներ

logo-print
«Մենք մոտենում ենք վերջնագծին», - նոր կառավարության ձեւավորման շուրջ ՀՅԴ-ի ստացած առաջարկներին վերաբերող` «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր հետկեսօրին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մեր պատասխանը կհրապարակվի, կարծում եմ, վաղը. կա'մ այս կողմ, կա'մ այն կողմ», - հավելեց Մարգարյանը:

Հնարավոր նոր քաղաքական կոալիցիայի շուրջ քննարկումները Դաշնակցության ղեկավարության եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ սկսվել են դեռ անցած շաբաթ:

«Դաշնակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումները, եւ դրանք պետք է պահպանվեն: Իհարկե, սա ենթադրում է պահպանել քաղաքական ինքնուրույնությունը», - «Ազատություն» ռադիոկայանին անցած շաբաթավերջին ասել էր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` հավելելով. - «Պորտֆելների հարցը ամենավերջինն է եւ ամենահեշտն է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG