Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում կբացվի սքեյթբորդի դաշտ


Ինչպես երկուշաբթի օրը լրագրողներին տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, մայրաքաղաքում կառուցվելու է սքեյթբորդի դաշտ:

«Այս տարի Երեւան քաղաքում 1200 քառակուսի մետր տարածքում առաջին անգամ իրականացնելու ենք սքեյթբորդի դաշտի կառուցումը: Դա կլինի Նորքի 7-րդ զանգվածում», - հայտարարեց փոխքաղաքապետը` հավելելով. - «Եվ մենք համոզված ենք, որ դա երիտասարդների համար կդառնա իրենց հանգստի սիրված վայրերից մեկը»:

Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ մի քանի ամսից Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանները մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին կներկայանան բոլորովին այլ տեսքով: Շատրվանների եւ ջրավազանի նորոգման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են: Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է շուրջ 130 միլիոն դրամ:

«Փոխվելու է շատրվանի գունաերաժշտական համակարգը», - ասաց փոխքաղաքապետը` հավելելով, որ սեպտեմբերին արդեն կունենանք «բարեկարգված, վերանորոգված շատրվաններ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG