Մատչելիության հղումներ

Կազմավորվել են Գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի եւ Որակավորման հանձնաժողովները


2007 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» օրենքի համաձայն, Գլխավոր դատախազին առընթեր կազմավորվել են Էթիկայի եւ Որակավորման հանձնաժողովները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, դրանցից առաջինը քննելու է «Դատախազի վարքագծի կանոնագրքի» խախտման վերաբերյալ դիմումները, իսկ երկրորդը համալրելու է դատախազների թեկնածությունների ցուցակը` ստուգելով թեկնածուների մասնագիտական պատրաստվածության աստիճանը:

Նախագահ Քոչարյանի` այսօր ստորագրած հրամանագրով նշանակվել են Էթիկայի հանձնաժողովի 7 անդամներից 4-ը: Մյուս երեքին նշանակել է Գլխավոր դատախազը: Հանձնաժողովի նախագահը Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանն է:

Որակավորման հանձնաժողովի բոլոր 9 անդամներին նշանակում է Գլխավոր դատախազը: Մայիսի 31-ի հրամանով արդեն հաստատվել է դրա կազմը: Այս հանձնաժողովի նախագահը Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է:

Էթիկայի եւ Որակավորման հանձնաժողովների անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG