Մատչելիության հղումներ

Այսօր Սահմանադրական դատարանը սկսեց միասնական կարգով քննարկել չորս ընդդիմադիր ուժերի ներկայացրած դիմումները՝ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ:

«Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները եւ «Իմպիչմենտ» դաշինքը պահանջում են անվավեր ճանաչել համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները:

Այնինչ «Օրինաց երկիր»֊-ը պահանջում է վերահաշվարկ կատարել մոտ 200 ընտրատեղամասերում:

«Եթե արդյունքում պարզվի, որ մեզանից ձայներ են գողացվել, մենք կպահանջենք, որպեսզի «Օրինաց երկիր»֊-ին այդ ձայներին համապատասխան տեղեր հատկացվեն խորհրդարանում, այսինքն, վերադարձնեն գողացվածը»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Օրինաց երկիր»-֊ի խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Նրա վկայությամբ՝ եթե պարզվի, որ այդ 200 տեղամասերում խախտումները զանգվածային բնույթի են, «Օրինաց երկիր»-֊ը կմիանա մյուս երեք ընդդիմադիր ուժերի պահանջին՝ անվավեր ճանաչել համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG