Մատչելիության հղումներ

10 տարուց ավելի հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող «Հույսի կամուրջ» կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի խմբագիր Զարուհի Բաթոյանն ասաց, որ սա հերթական առիթն է հանրության ուշադրությունը գրավելու երեխաների իրավունքների պաշտպանությանը: Նա պնդում է, որ այս ոլորտում բավական մեծ առաջընթաց է նկատվում. շատ հաշմանդամ երեխաներ մանկապարտեզ եւ դպրոց են գնում:

«Հույսի կամուրջ»-ի երեխաները հենց Մոսկովյան պուրակում ծաղկեփնջեր էին պատրաստում, որոնք պատրաստվում էին նվիրել բեմում ելույթ ունեցող երեխաներին եւ պատահական անցորդներին:

Պուրակի մյուս հատվածում նկարչության մրցույթ էր: Երեխաների իրավունքները փորձում էին կտավին հանձնել Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները: «Իմ նկարում բնությունը խաղաղություն է խորհրդանշում, իսկ երեխաները կանաչ ճանապարհով գնում են դեպի պայծառ ապագա», - ասաց 14-ամյա Մանեն:

Կերպարվեստի ուսուցչուհի Նունե Փիլոյանը վստահեցնում է, որ իր աշակերտներին հատուկ է նկարչին բնորոշ խորքային մտածողությունը եւ ըմբոստությունը, ինչն արտահայտվում է նրանց աշխատանքներում:

«Լինենք միասին, լինենք ընկերներ» խորագրով միջոցառման մասնակիցները տոնական օրը պատրաստվում են երեկոյան շարունակել Ազատության հրապարակում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG