Մատչելիության հղումներ

Երկու կոնգրեսականներ «Ցեղասպանության համար պատասխանատվության ակտ» են ներկայացրել


Ամերիկացի կոնգրեսականներ` դեմոկրատ Հովարդ Բերմանը եւ հանրապետական Մայք Փենսը օրերս Կոնգրեսի ստորին պալատին են ներկայացրել «Ցեղասպանության համար պատասխանատվության ակտ» կոչվող օրինագիծը: Դրա ընդունվելու դեպքում ամերիկյան օրենքի առջեւ պատասխան կտան նաեւ ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր ցեղասպանություն են իրականացրել Միացյալ Նահանգներից դուրս:

Համանման օրինագիծը մարտին միաձայն ընդունվել է ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում` հինգ սենատորների նախաձեռնությամբ:

Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ, ներկայումս գործող ամերիկյան օրենքով պատասխանատվություն է սահմանված միայն ԱՄՆ-ում գործադրված ցեղասպանության կամ արտերկրում Միացյալ Նահանգների քաղաքացու կողմից գործադրված ցեղասպանության համար: Դրա հետեւանքով, մասնավորապես, արդարադատության դեպարտամենտը իրավասություն չունի հարցաքննել կամ մեղադրանք առաջադրել Ռուանդայում եւ Բոսնիայում ցեղասպանություն իրականացրած եւ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող անձանց, չնայած ճշտել է նրանց ինքնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG