Տասնյակ երկրներում հունիսի 1-ին նշում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ըստ պատմաբանների, առաջին անգամ նման օր նշվել է դեռ 1925 թվականին, երբ Շվեյցարիայում տեղի է ունեցել Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը:
Հայտնի չէ, սակայն, թե ինչո՞ւ է հենց հունիսի 1-ը ընտրվել: Ըստ մի վարկածի, 1925 թվականի հունիսի 1-ին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի հյուպատոսը բարեգործական փառատոն էր կազմակերպել չինացի որբերի համար:
Արեւմտյան աղբյուրները հաղորդում են, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշելու ավանդույթը հիմնականում բնորոշ է կոմունիստական կամ նախկին կոմունիստական երկրներին:
Արեւմտյան պետություններում այն կամ ընդհանրապես չեն նշում, կամ նշում են առանց մեծածավալ միջոցառումների եւ հավաքների: Դրա հետեւանքով, շատ երկրներում թյուրիմացաբար կարծում են, թե Երեխաների պաշտպանության միջազգային օրը կոմունիստների «գյուտն» է:
Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում նույնպես սկսել են երեխաներին նվիրված համեստ միջոցառումներ կազմակերպել հունիսի 1-ին:
1954 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ը եւ 3ՈՒՆԵՍԿO-ն նոյեմբերի 20-ը հռչակել են Երեխաների համաշխարհային օր:
Արմեն Քոլոյան, Պրահա