Մատչելիության հղումներ

Թուրքիայի սահմանադրական դատարանի նախագահը դատախազությունից պահանջում է գործ հարուցել վարչապետի դեմ


Թուրքիայի սահմանադրական դատարանի նախագահ Թուլայ Թուգջուն հայտարարել է, որ դիմելու են դատախազությանը` երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ գործ հարուցելու պահանջով: Դատարանին վրդովեցրել է այն փաստը, որ վարչապետը կասկածի տակ է առել իր անկողմնակալությունը:

Այս ամսվա սկզբին Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները. նախագահն ընտրվում էր խորհրդարանում, եւ դատարանը քվեարկությունը համարեց չկայացած:

Երեքշաբթի օրը կրկին անդրադառնալով այդ թեմային` վարչապետը հայտարարել է, թե արդարադատության համակարգի համար դա «խայտառակ» որոշում էր:

«Այո, մենք դիմելու ենք դատախազությանը` քրեական գործ հարուցելու վարչապետի դեմ: Էրդողանի արտահայտությունը անցնում է հարգանքի բոլոր սահմանները: Նրանք ուղղակի մեր դատարանը թիրախ են դարձրել», - ասել է Սահմանադրական դատարանի նախագահը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG