Մատչելիության հղումներ

Լուգովոյը պնդում է, որ Լիտվինենկոն բրիտանական լրտես էր


Գործարար Անդրեյ Լուգովոյը, որին Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները մեղադրում են ռուսաստանցի հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մեջ, այսօր հայտարարել է, որ Լիտվինենկոն բրիտանական լրտես էր:

Մոսկվայում հրավիրած ասուլիսում Լուգովոյը պնդել է, թե բրիտանացիները փորձել են վարձել իրեն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին տեղեկություններ ստանալու համար:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պահանջել են Ռուսաստանից հանձնել Լուգովոյին, որը մեղադրվում է Լիտվինենկոյի սպանության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG