Մատչելիության հղումներ

Դաշնակցության առաջնորդները հանդիպեցին Ռոբերտ Քոչարյանի հետ


Այսօր երեկոյան Դաշնակցության առաջնորդները՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հանդիպել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «բանակցությունները շարունակվում են»:

«Մի շարք հարցերի շուրջ դեռ համաձայնության չենք հասել»,֊ - փաստեց նա:

Այն հարցին, թե արդյոք լուծվե՞լ է գլխավոր հարցը եւ Դաշնակցությունը իր թեկնածուո՞վ է հանդես գալու նախագահական ընտրություններում, այլ ոչ թե պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.֊ - «Դաշնակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումները, եւ դրանք պետք է պահպանվեն: Իհարկե, սա ենթադրում է պահպանել քաղաքական ինքնուրույնությունը»:

Խոսելով նախարարական պորտֆելների բախշման մասին, դաշնակցական գործիչն ասաց.֊ - «Պորտֆելների հարցը ամենավերջինն է եւ ամենահեշտն է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG