Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կառավարության շենքում այսօր բացվել է Հեյդար Ալիեւի կիսանդրին:

APA գործակալության փոխանցմամբ, ելույթ է ունեցել մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը` խոսելով Հեյդար Ալիեւի գործերի մասին, որ նա արել է ժամանակակից Ադրբեջանի պետականությունը ստեղծելու համար:


Փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը նշել է, որ Ադրբեջանի համար ծանր ժամանակաշրջանում` 1990-ականների սկզբներին, Հեյդար Ալիեւը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի պետականության խնդիրները լուծելու համար:

Ելույթներ են ունեցել գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի նախարարները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ովքեր, մասնավորապես, հայտարարել են, թե Հեյդար Ալիեւը վերակենդանացրեց ադրբեջանցի ժողովրդին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG