Մատչելիության հղումներ

Դատարանը արդարացրել է Արթուր Սարդարյանի սպանության մեջ մեղադրվող դեռահասին


Մոսկվայի մարզային դատարանը երեկ արդարացրել է Արթուր Սարդարյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա մոսկվացի Ռոման Պոլուսնյակին:

12 ատենակալներից 10-ը Պոլուսնյակին անմեղ են ճանաչել, չնայած դատարանում ցուցմունք տված երկու վկաներ, որոնք եղել են սպանության վայրում` գնացքում, ճանաչել են նրան:

19-ամյա Արթուր Սարդարյանին սափրագլուխները սպանել են մեկ տարի առաջ` մայիսի 25-ին, Մոսկվա - Պուշկինո գնացքում, Կլյազմա կայարանի մոտակայքում. երկու դեռահասներ հետեւից անսպասելիորեն հարձակվել էին Արթուրի վրա եւ «Կեցցե Ռուսաստանը» գոչելով` դանակով վեց հարված հասցրել սրտի եւ պարանոցի շրջանում:

Սպանության վկա էին մոտ երկու տասնյակ ուղեւորներ, որոնցից երկուսը դատարանում ցուցմունք ենք տվել Ռոման Պոլուսնյակի դեմ:

Թեեւ հարձակվողները երկուսն էին, սակայն Մոսկվայի մարզի տրանսպորտային դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել միայն Պոլուսնյակին:

Արթուրի ծնողները՝ Էդիկ եւ Իրինա Սարդարյանները, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասացին, թե չգիտեն` ում դիմել, ինչ անել, եւ պարզապես վախենում են իրենց 21-ամյա ավագ որդու համար:

Սարդարյանները Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում ապրում են 1990-ականների սկզբից. նրանք Մոսկվա էին մեկնել Բաքվի հայտնի դեպքերից հետո: Ընտանիքի բոլոր անդամները` Էդիկը, Իրինան եւ նրանց միակ կենդանի մնացած որդին՝ Ալեքսանդրը, Ռուսաստանի քաղաքացիներ են: Ռուսաստանի քաղաքացի էր նաեւ Արթուր Սարդարյանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG