Մատչելիության հղումներ

Christian Science Monitor. «Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերությունները բարդ են»


Christian Science Monitor հեղինակավոր ամերիկյան թերթն այսօր ծավալուն հոդված է տպագրել Լեռնային Ղարաբաղի մասին` պնդելով, որ Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերությունները բարդ են:

«Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները Հայաստանի հետ, մեղմ ասած, բարդ են: Պաշտոնապես նույնիսկ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Գործնականում Հայաստանը խուսանավում է Ղարաբաղին որպես ինքնիշխան պետություն եւ որպես իր անքակտելի մաս վերաբերելու միջեւ»,֊ - փաստում է հոդվածագիրը:

«Ղարաբաղի պաշտոնյաները հայաստանյան անձնագրեր ունեն, որովհետեւ իրենց սեփական կառավարության կողմից տպագրվածները արժեք չունեն միջազգային սահմանից անդին»,֊ - գրում է թերթը:

«Պաշտոնապես վարչապետ Սերժ Սարգսյանն ասում է, որ հայաստանցի զինվորականները չեն ծառայում Ղարաբաղում կամ Ադրբեջանի գրավյալ տարածքներում: Բայց խոսեցրեք ցանկացած երիտասարդի Երեւանի փողոցներում, եւ կպարզվի, որ նա վերջերս ծառայել է Լեռնային Ղարաբաղում: Իրականում Լեռնային Ղարաբաղն ունի 25֊-հազարանոց կանոնավոր բանակ՝ ապշեցուցիչ է, որովհետեւ, եթե սա համապատասխանում է իրականությանը, դա ողջ բնակչության մոտ մեկ քառորդն է»,֊ - արձանագրում է ամերիկյան պարբերականը:

Թերթի վկայությամբ՝ անցած տարին Ղարաբաղի համար ամենահաջողն էր զբոսաշրջության առումով՝ Ղարաբաղ է այցելել 4 հազար զբոսաշրջիկ, այսինքն` օրական 11 մարդ:

Վերջում Christian Science Monitor֊-ը մեջբերում է նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերը. - «Իհարկե, մենք ցանկանում ենք վերջ տալ ոչ պատերազմ֊, ոչ խաղաղություն այս իրավիճակին: Բայց մենք հասկանում ենք, որ դա երկար ճանապարհ է: Մենք մեր սկզբունքներից չենք հրաժարվի՝ տեւի դա մեկ, թե 200 տարի: Մենք չափազանց մեծ գին ենք վճարել այս անկախության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG