Մատչելիության հղումներ

logo-print

ԱՊՀ-֊ի 6 երկրներ պայմանավորվեցին էներգետիկ համընդհանուր շուկա կազմավորել


ԱՊՀ-֊ի 6 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանի, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը երեկ Երեւանում պայմանավորվել են էներգետիկ համընդհանուր շուկա կազմավորել: Այդ մասին հայտնեց ՌԱՕ ԵԷՍ ռուսաստանյան ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը:

Նման որոշում է կայացվել ԱՊՀ֊-ի երկրների էլեկտրաէներգետիկ խորհրդի 31-֊րդ նիստում, որի աշխատանքին մասնակցում էր ԱՊՀ-֊ի անդամ 10 պետություն:

Էներգետիկ համընդհանուր շուկայի ստեղծման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո յուրաքանչյուր մասնակից երկիր մեկ տարվա ընթացքում պետք է ներկայացնի իր ծրագիրը, որպեսզի դրանք ներկայացվեն խորհրդի հաջորդ նիստում, որը կայանալու է հոկտեմբերին՝ Տաջիկստանում:

Անատոլի Չուբայսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Անատոլի Չուբայսը Սերժ Սարգսյանին է ներկայացրել էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստում քննարկված հարցերի շրջանակը եւ գործունեության առաջնահերթությունները:

Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս շարունակել փոխշահավետ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում, իր հերթին նշելով, որ դրական է վերաբերվում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորմանն ու Հայաստանի ներգրավմանը միասնական էներգահամակարգում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG