Մատչելիության հղումներ

logo-print
Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ Կալմիկիայից նախկին սենատոր Lեւոն Չախմախչյանի կալանքը երկարաձգել մինչեւ օգոստոսի 2-ը:

Չախմախչյանը մեղադրվում է կաշառառության մեջ: Ըստ նախաքննության, անցյալ տարվա ապրիլին նա երկու հանցակիցների հետ փորձել է մի ավիաընկերության ղեկավարությունից մեկուկես միլիոն դոլար ստանալ` ընկերության հարկային խնդիրները լուծելու դիմաց:

Եթե մեղադրանքը հաստատվի, Lեւոն Չախմախչյանին 10 տարվա բանտարկություն է սպառնում:

Մոսկովյան մեկ այլ` Սավելովսկի շրջանի դատարանը այսօր լսելու է «Կրթական մեդիա» (նախկին «Ինտերնյուս») կազմակերպության ղեկավար Մանանա Ասլամազյանի հայցը:

Ասլամազյանը դատարան է դիմել կազմակերպության փաստաթղթերի առգրավման փաստի կապակցությամբ:

Ապրիլի 18-ին իրավապահները առանց դատարանի որոշման կազմակերպության գրասենյակում խուզարկություն էին կատարել ու փաստաթղթեր առգրավել, ինչի հետեւանքով հիմնադրամը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG