Մատչելիության հղումներ

Թուրքիան ստանձնում է Կոսովոյի հարավում խաղաղապահ առաքելության ղեկավարությունը


Թուրքիան այսօր ստանձնում է Կոսովոյի հարավում խաղաղապահ առաքելության ղեկավարությունը: Մինչ այժմ այս շրջանում 8 երկրների 4 հազար խաղաղապահների ղեկավարությունը իրականացնում էր Գերմանիան:

Հարավային Կոսովոյում տեղակայված խաղաղապահների մեծ մասը Գերմանիայից են, Թուրքիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ադրբեջանից եւ Նիդերլանդներից:

Թուրքիան, որն այստեղ 800 զինծառայող ունի, հրամանատարությունը ստանձնում է հերթագայության (ռոտացիոն) կարգով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG