Մատչելիության հղումներ

Մոսկվայի իրավապահները հերքում են սափրագլուխի խոստովանության մասին տեղեկատվությունը


Մոսկվայի իրավապահ մարմինները այսօր հերքել են տեղեկատվությունը, համաձայն որի, հայազգի գործարար, 46-ամյա Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված` սրբանկարչության դպրոցի 18-ամյա ուսանող Արթուր Ռինոն խոստովանել է, թե մեկ տարվա ընթացքում իր ընկերների հետ կովկասցու կամ ասիացու արտաքինով շուրջ երեք տասնյակ մարդու է սպանել:

Հիշյալ տեղեկատվությունը երեկ տարածել էր ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» թերթը` վկայակոչելով դատախազության իր աղբյուրը:

Ըստ իրավապահների, գործը դեռ քննության մեջ է, եւ այսօր դեռ վաղ է ասել` սպանությունը երիտասարդները կատարել են ազգայի՞ն հողի վրա, թե՞ թալանի նպատակով: Նրանք հայտնել են, որ Աբրահամյանի սպանության գործով ձերբակալվել է ոչ թե երկու, այլ չորս երիտասարդ, որոնք բոլորը ընկերներ են:

Ինչ վերաբերում է երեք տասնյակ սպանություններին, ապա, մասնավորապես, հայտնի փաստաբան Դմիտրի Արգանովսկու կարծիքով, դժվար է պատկերացնել, որ 17-18 տարեկան երիտասարդները նման մեծ թվով հարձակումներից հետո միայն մեկ տարի անց են ձերբակալվել:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG