Մատչելիության հղումներ

Հայաստանը Վրաստանի բարեկամների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը


Վրաստանի բնակիչների շրջանում «Ջորջիան Քոնսալթինգ Գրուփ» խորհրդատվական ընկերության անցկացրած հարցախույզի արդյունքներով, Վրաստանի բարեկամ երկրների տասնյակում Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը. Հայաստանը բարեկամ երկիր է համարել հարցված վրացիների 4 տոկոսը:

Առաջին եւ երկրորդ տեղերը 12-ական տոկոսով զբաղեցրել են Ադրբեջանը եւ Ուկրաինան: Երրորդ եւ չորրորդ տեղերում են 10-ական տոկոս ստացած Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Էստոնիան: Հինգերորդ տեղում Թուրքիան է՝ 8 տոկոս, վեցերորդը Գերմանիան է` 6 տոկոս: Լեհաստանը եւ Ղազախստանը 3-ական տոկոսով գրավել են 8-9-րդ տեղերը, իսկ տասնյակը եզրափակում է Թուրքմենստանը:

day.az ինտերնետային պարբերականը նշում է, որ ընդհանուր հաշվով 50 երկիր է ընդգրկվել Վրաստանի բարեկամների ցանկում:

Ռուսաստանը բարեկամ է համարել հարցվածների ընդամենը 1 տոկոսը, իսկ 56 տոկոսի կարծիքով` Ռուսաստանն առաջինն է Վրաստանի նկատմամբ անբարեհաճ տրամադրված երկրների թվում: Հարցվածների 20 տոկոսի կարծիքով, պատճառը Ռուսաստանի կայսերական քաղաքականությունն է, 18 տոկոսը համոզված է, որ դրանում մեղավոր է նախագահ Վլադիմիր Պուտինը, 14 տոկոսը նշել է, որ Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային 0սիայի պատճառով չի հաշտվում Վրաստանի հետ:

Հարցվածների 31 տոկոսի համոզմամբ, Վրաստանը թշնամի երկիր չունի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG