Մատչելիության հղումներ

Քննություննե՞ր, թե՞ ընտրություններ


Նրա համոզմամբ՝ «կոռուպցիոն ռիսկերն այս տարի, կարելի է ասել, բացառվում են», սակայն կա մեկ «կոպիտ» տարբերակ. - «Թեստը կարող են քննության ընթացքում հանել դուրս, լրացնել եւ նորից վերադարձնել՝ խախտելով բոլոր օրենքները»:

Մարզպետները նախօրոք զգուշացվել են, որ եթե իրենց մոտ քննության ժամանակ աշակերտների հավաքած միավորների ցուցանիշը շատ ավելի բարձր լինի եւ կտրուկ տարբերվի մյուսներից, մարզում լրացուցիչ քննություն կանցկացվի:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ այս համակարգով անցկացվող քննությունները նման են լինելու ընտրությունների, եւ պետք է հետեւողական լինել:

Այն դիտարկմանը, թե ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները անհետացել են հենց տեղամասերից եւ հայտվել կուսակցություններից մեկի գրասենյակում, նա պատասխանեց.֊ - «Եթե կուսակցության կամ նախարարության աշխատակիցը կատարի իր պարտականությունները եւ որեւէ կեղծիք թույլ չտա, ամեն ինչ հարթ կանցնի»:

Ըստ Լեւոն Մկրտչյանի, այս տարի իրենք բազմաթիվ զիջումներ են արել` հաշվի առնելով, որ առաջին փորձն է: Նա համոզված է, որ նույնիսկ այն աշակերտը, որը մասնավոր պարապմունքների չի հաճախել, կարող է հեշտությամբ լրացնել թեստը:

Բոլոր կենտրոններում, որտեղ անցկացվելու են քննությունները, լինելու են 4 տեսախցիկներ, որոնց շնորհիվ ծնողները հնարավորություն կունենան հետեւել գործընթացին:

Այն աշակերտներն, ովքեր հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով չեն ներկայանա քննությանը, կարող են հանձնել հուլիս ամսին լրացուցիչ քննության ժամանակ, սակայն այն շատ ավելի խիստ է անցկացվելու:

Նախարարն ասաց, որ այս համակարգի ներդրման համար ծախսվել է մոտ 150 միլիոն դրամ, ինչը, ըստ նրա, այնքան էլ շատ չէ այսպիսի ծավալուն աշխատանքի համար:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG