Մատչելիության հղումներ

Երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով


Գիտաժողովին մասնակցում են 100 երիտասարդներ արտասահմանյան երկրների 32 գիտահետազոտական եւ գիտակրթական հաստատություններից:

Գիտաժողովին ներկայացվել է 47 զեկույց: Աշխատանքները ունեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական նշանակություն եւ կարող են գիտական հիմք ծառայել քաղաքների մի շարք էկոլոգիական հիմնախնդիրների լուծման համար:

«Էկոկենտրոնի կողմից կազմակերպված նախորդ 4 երիտասարդական գիտաժողովների փորձը թույլ է տալիս փաստել, որ ԱՊՀ-֊ի երկրներում գիտնականների կրտսեր սերունդը էական ներդրում ունի էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում: Այս փաստը խոսում է այն մասին, որ չնայած անցումային շրջանի սոցիալ - տնտեսական դժվարություններին, պահպանվել է սերունդների գիտական ժառանգությունը, եւ, ուրեմն, առկա է ավագ սերնդից երիտասարդ սերնդին փորձի եւ գիտելիքների փոխանցման շղթայում անհրաժեշտ օղակը: Սա իրական հնարավորություն է հայ երիտասարդ գիտնականի համար` ավելացնելու իր գիտելիքները եւ ձեռք բերելու անհրաժեշտ փորձ»,- նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

«Եթե շարունակեն մեզ աջակցել, ապա մեծ ցանկություն կա միջազգային գիտաժողովը դարձնել ամենամյա, քանի որ թե արտասհմացի եւ թե տեղացի երիտասարդ gիտնականների ցանկությունը` մասնակցելու գիտաժողովին, շատ մեծ է»,- հավելեց Արմեն Սաղաթելյանը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG