Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ իր որդու հետ կապված միջադեպի պատճառով:

Մայիսի 20֊-ին Գյումրիում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որին ենթադրաբար մասնակցել է նաեւ քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանը, որը փնտրվում է իրավապահների կողմից:

«Հայրը տղայի տեղը չի պատասխանում, տղան` հոր տեղը: Օրենքով` ոչ, բայց բարոյապես, իհարկե, պատասխան ենք տալիս»,֊ - կարծիք հայտնեց քաղաքապետը:

«Եթե բան է արել, ուրեմն օրենք կա՝ կդատեն: Իսկ եթե չի արել, ընթացքը ցույց կտա»,֊ - նշեց նա:

«Ես էստեղ ինչ կապ ունեմ, որ քաղաքապետը պետք է պատասխան տա: Քաղաքապետին ընտրել է ժողովուրդը, ոչ թե տղաս կամ որեւէ մեկը: Այս ժողովուրդն է ինձ ընտրել, եւ ես իրավունք չունեմ ժողովրդիս լքել»,֊ - ասաց Վարդան Ղուկասյանը:

Նա հերքեց լուրերն այն մասին, թե իր որդին վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ:

«Որդիս վիրավոր չի: Ժամանակին ինքը կգա, կհանձնվի եւ ամեն ինչ կպատմի»,֊ - եզրակացրել է քաղաքապետը:

Այսօր Վարդան Ղուկասյանը խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանում:


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG