Մատչելիության հղումներ

Վրաստանում մոլեգնած փոթորիկը առանց հոսանքի է թողել հազարավոր մարդկանց


Այս գիշեր Վրաստանի որոշ շրջաններում մոլեգնած փոթորիկը առանց էլեկտրաէներգիայի է թողել հազարավոր մարդկանց:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ նման փոթորիկ Վրաստանում չէր եղել վերջին 20 տարվա ընթացքում: Տուժել է նաեւ հայաբնակ Ախալցխայի շրջանը: Ուժգին քամին քշել-տարել է տների տանիքները, վայր է գցել ծառերը եւ պոկել էլեկտրահաղորդման գծերը:

Այժմ միջոցներ են ձեռնարկվում փոթորիկի հետեւանքները վերացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG