Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին մեկնելու է Ֆրանսիա


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այցելելու է Ֆրանսիա: Այդ մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին, որի խոսքերով, նախարարությունն արդեն սկսել է այցի նախապատրաստման աշխատանքները:

«Ներկայումս մենք խորհրդակցում ենք ֆրանսիական կողմի հետ: Այցը ծրագրված է, սակայն դեռ վաղ է խոսել ստույգ ժամկետի եւ տեւողության մասին», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, առաջիկա այցի մասին լուրը հաստատել է նաեւ Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Լեֆորը:

«Անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Միխեիլ Սահակաշվիլին եւ Նիկոլա Սարկոզին բարեկամներ են, ուստի դա կլինի շատ կարեւոր հանդիպում», - նշել է դեսպանը:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են, որ պատրաստվում է նաեւ Ֆրանսիայի նախագահի այցը Վրաստան: Նախնական տեղեկությունների համաձայն, այն, հավանաբար, տեղի կունենա հունիսին, քանի որ հենց այդ ժամանակաշրջանում Սարկոզին մտադիր է մեկնել Բաքու:

GHN գործակալությունը նշում է, որ Վրաստանի նախագահը Սարկոզիին իր ընկերն է համարում: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների շրջանում Սահակաշվիլին բացահայտորեն աջակցել է Սարկոզիին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG