Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ երեկոյան պաշտպանել է միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը` գերմանական Բամբերգ քաղաքում կայացած մրցամարտի երրորդ ռաունդում պարտության մատնելով կանադացի Սեբաստիեն Դեմերսին:
Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, սա Աբրահամի 23-րդ հաղթանակն էր եւ նոկաուտով ավարտված 18-րդ մրցամարտը: Հայազգի բռնցքամարտիկը աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է արդեն չորրորդ անգամ:
Աբրահամը դեռ լիովին չի ապաքինվել 8 ամիս առաջ Էդիսոն Միրանդայի հետ մրցամարտում ստացած ծնոտի կրկնակի կոտրվածքից. Դեմերսի հետ նա մենամարտել է պտուտակներով ամրացված ծնոտով:
«Ես հպարտ էի, երբ հաղթեցի», - հայտարարել է հայազգի բռնցքամարտիկը` հավելելով. - «Դա պատվի հարց էր»:
Դեմերսը, ով IBF-ի դասակարգման ցուցակում 15-րդն է, առաջին անգամ էր մենամարտում Կանադայից դուրս: Մինչ մրցամարտը նա հայտարարել էր, թե «իր նշանակետը Աբրահամի ծնոտն է»:
«Ես փորձեցի, բայց նա շատ լավ է շարժվում», - մենամարտից հետո ասել է կանադացի մարզիկը: - «Նա մեծ բռնցքամարտիկ է, սակայն, կարծում եմ, ես լավ կռվեցի երեք ռաունդներում»: